ԱՄՆ-ում իրար են բախվել երկու կործանիչներ
ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու EA-18G Growler- կործանիչներ բախվել են օդում և վթարի ենթարկվել Այդահոյի Mountain Home ռազմաօդային բազայում Gunfighter Skies ավիաշոուի ժամանակ։
Երկու ինքնաթիռները ցուցադրական թռիչքի շրջանակներում մանևրներ էին կատարում, երբ բախումը տեղի է ունեցել։
Երևացել է բախումը, պայթյունը, կրակ, սև ծուխ և մի քանի պարաշյուտների արձակում։
Անձնակազմի բոլոր չորս անդամները անվտանգ դուրս են նետվել։ Ներկայումս զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։