«Հեզբոլլահ»-ը մոտ մեկ ամսում ոչնչացրել է իսրայելացի 250 զինվորականի և մոտ 50 տանկ
«Հեզբոլլահ» արմատական շարժումը հայտնել է, որ ապրիլի 16-ից մինչև մայիսի 17-ը իսրայելական ուժերի դեմ 339 գործողություն է իրականացրել։
Այս հայտարարությունը շարժումը հրապարակել է իր Telegram ալիքում։
Ըստ «Հեզբոլլահ»-ի՝ հարձակումները իրականացվել են հրադադարի խախտումներին ի պատասխան։ Շարժումը պնդում է, որ այս ընթացքում հարվածներ են հասցվել 15 հրամանատարական կետի, երեք զորանոցի, երկու ռազմական բազայի, յոթ հրետանային դիրքի և մեկ ուղղաթիռի վայրէջքի հրապարակի։
«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է, որ ամբողջությամբ կամ մասնակիորեն շարքից հանել է 48 տանկ, 18 զրահափոխադրիչ և 12 ամենագնաց մեքենա։ Շարժման տվյալներով՝ մեքենաները խոցվել են կառավարվող հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։
Հայտարարության մեջ իսրայելցիների զոհերի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն տրամադրվել։ Սակայն «Հեզբոլլահ»-ը զոհված և վիրավոր իսրայելցի զինվորների ընդհանուր թիվը գնահատում է մոտավորապես 250։