Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան անհետ կորածներ և վիրավորներ
Չինաստանում ավելի քան 7000 մարդ տարհանվել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանում տեղի ունեցած 5.2 մագնիտուդով երկրաշարժից հետո։
«Նանֆան Ռիբաո» թերթի տվյալներով՝ երեք մարդ անհետ կորած է համարվում։
Թերթի տվյալներով՝ ցնցումների հետևանքով լրջորեն վնասվել է առնվազն 13 բնակելի շենք։ Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում, և որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը։ Էպիկենտրոնը գտնվում էր Լյուչժոու քաղաքի Լյունան շրջանում՝ 8 կիլոմետր խորության վրա։ Լյուչժոուում ապրում է ավելի քան 4 միլիոն մարդ։