Հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքից
Հասարակություն

ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը

ԵՊՀ նախկին դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«107 տարի Երևանի պետական համալսարանը եղել է ոչ միայն կրթագիտական օջախ, այլ ազգային մտածողության, արժանապատիվ բանավեճի ու ազատ մտքի կենտրոն։ Սա այն համալսարանն էր, որտեղ մարդիկ չէին վախենում սեփական կարծիքն ունենալուց, որտեղ գիտական ու մարդկային հեղինակությունը պաշտոնից բարձր էր գնահատվում։

Բայց այսօր, ցավոք, իրավիճակն այլ է։ Հյուրախաղերով ԵՊՀ-ում հայտնված և ակամայից ռեկտորի աթոռին ծվարած անձը տարբեր անհեթեթ ու ապօրինի պատրվակներով համալսարանից հեռացրել է ընդդիմադիր հայացքներ և ազգային դիմագիծ ունեցող դասախոսների ու վարչական աշխատողների։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձն են տվել ԵՊՀ-ին, բայց մեկ օրում դարձել են «անցանկալի», որովհետև չեն տեղավորվել ՔՊ-ական ռեկտորի ձևավորած իշխանահաճո պատկերացումների շրջանակներում։
Առավել ցավալին այն է, որ երբեմնի սկզբունքային գործելաոճ, կշիռ, ազգային դիրքորոշում և ակադեմիական ազատություն ունեցող ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր վերածվել է ռեկտորի ու պրոռեկտորների կամայական որոշումները դակող մարմնի։ Սա այն գիտխորհուրդն է, որը դեռևս մի քանի տարի առաջ մշտապես իր հեղինակավոր կարծիքն էր հայտնում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հանրային հնչեղություն ունեցող ազգային ու պետական գործընթացների վերաբերյալ, մշտապես ու անզիջում պաշտպանում էր համալսարանի ակադեմիական ինքնուրույնությունը։ Իսկ հիմա՞, հիմա արդեն լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքն ու հեղինակությունը։
Ռեկտորի աթոռապահի օրոք համալսարանում ձևավորված այս մթնոլորտը դժվար է համեմատել այն ԵՊՀ-ի հետ, որը տարիներ շարունակ եղել է ազատության ու ազգային մտքի խորհրդանիշ։
Բայց, անկախ ամեն ինչից, Մայր բուհի իրական արժեքը դեռ մնում են այն դասախոսները, վարչական աշխատողները և ուսանողները, ովքեր չեն հարմարվել այս իրավիճակին և շարունակում են պահել համալսարանականի իրական ոգին։
Շնորհավոր տոնդ Մայր բուհ, շնորհավոր 107-ամյակդ Հայոց կաճառատուն։
Քեզ պարտավոր ենք վերադարձնել ոչ միայն նախկին հեղինակությունդ, այլ նաև այն ազատ ու արժանապատիվ մթնոլորտը, որի համար քեզ տարիներ շարունակ հարգել ու խոնարհվել են»,- գրում է նա։