Տրամադրությունս լավ չի, որովհետև Ձեզ տեսա. Քաղաքացին անհաջողություն մաղթեց Փաշինյանին (տեսանյութ)
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է դռնեդուռ ընկած քարոզարշավ իրականացնել։ Այսօր նա Երևանի կենտրոնում է։
Այսօր նա մտավ մի խանութ՝ ուրախ բարևելով համակարգչի մոտ նստած տարեց տղամադուն։
-Լա՞վ է Ձեր տրամադրությունը,-հարցրեց Փաշինյանը։
-Ոչ, վատ ա,-արձագանքեց տղամարդը։
-Ինչի՞,-հարցրեց Փաշինյանը։
-Որովհետև Ձեզ տեսա,-պատասխանեց տղամարդն ու անհաջողություն մաղթեց Փաշինյանին։