Արցախից տեղահանված 15-ամյա Ալեքսի մոտ ինսուլտ է արձանագրվել. շտապ արյուն է անհրաժեշտ
Պողոսյան Ալեքսը 15 տարեկան է։ Նա արցախցի բազմազավակ փախստական ընտանիքի ավագ երեխան է, որտեղ մեծանում են վեց երեխաներ։ Ալեքսը միշտ օգնել է ընտանիքին և խնամել մայրիկին (նա սրտի հիվանդություն ունի)։
Ալեքսը պատրաստվում էր ավարտական երեկոյին, գերազանց էր սովորում։ Սակայն անհայտ պատճառներով (բժիշկները դեռ պարզում են) նրա մոտ ինսուլտ է տեղի ունեցել…
Ընտանիքը բնակվում է Բազում գյուղում՝ վարձակալած տանը։ Հայրը նախկինում ծառայել է, սակայն այժմ ժամանակավորապես աշխատանք չունի։
Մեր հիմնադրամը լավ ճանաչում է այս ընտանիքին․ 2024 թվականին մենք նրանց համար տեղադրել էինք արևային ջրատաքացուցիչներ։
Ձեր ամենամսյա նվիրատվությունների շնորհիվ
https://viva.foundation/donate/
մենք շտապ վճարել ենք պլազմայի մեկ դեղաչափի համար և կվճարենք նաև երկրորդի համար։ Յուրաքանչյուրն արժե 125 հազար դրամ։ Անհրաժեշտ են նաև հատուկ բարձեր։ Պլազմա շատ է պետք, գյուղացիներն ու հարազատներն արդեն եկել են արյուն հանձնելու։
Հիմա մեր հերթն է օգնելու
Անհրաժեշտ է ՑԱՆԿԱՑԱԾ խմբի արյուն։
Օգնել ընտանիքին կարող եք այստեղ՝