Սամվել Կարապետյանին ծաղրող Փաշինյանը մնացել է մեկ նախադասություն գրել չկարողացող Մգերի հույսին․ «Մենք ձեզ ուզում եմ ենք տեսնել երջանիկ»
Նիկոլ Փաշինյանը, որ ծաղրում է ամբողջ գիտակցական կյանքը Ռուսաստանում անցկացրած Սամվել Կարապետյանի վատ հայերենը, մնացել է Մգեր Արմենիայի հույսին, ով այդպես էլ չի կողմնորոշվում ընդդիմադիր է, թե իշխանական։
Մգերը ՔՊ շտաբերից մեկի մոտ լուսանկար է հրապարակել՝ «Մենք ձեզ ուզում եմ ենք տեսնել երջանիկ» գրառումով։ Մգերն այդպել է չի կողմնորոշվել՝ միայն ի՞նքն է ուզում մեզ տեսնել երջանիկ, թե՞, այնուամենայնիվ, իրենք բոլորն էլ ուզում են։