Թրամփը հայտարարել է աշխարհի ամենաակտիվ ահաբեկչի վերացման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Աֆրիկյան մայրցամաքում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի վերացման մասին:
Թրամփը այս հայտարարությունը հրապարակել է իր Truth Social էջում։
«Այսօր երեկոյան, իմ հրահանգով, քաջարի ամերիկյան և նիգերիական զինված ուժերը անթերի իրականացրին մանրակրկիտ պատրաստված և չափազանց բարդ գործողություն՝ աշխարհի ամենաակտիվ ահաբեկիչ Աբու Բիլալ ալ-Մինուկիին մարտադաշտից վերացնելու համար», - գրել է Թրամփը:
Թրամփը ընդգծել է, որ ամերիկյան աղբյուրները Վաշինգտոնին տեղեկացրել են այս ահաբեկչի Աֆրիկայում կատարած բոլոր գործողությունների մասին: ԱՄՆ նախագահը նշել է, որ ԴԱԻՇ-ի գործունեությունը զգալիորեն խաթարվել է նրա վերացումից հետո։