Ուկրաինան շարունակում է անօդաչուներով գրոհել Մոսկվայի ուղղությամբ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է 24 ժամվա ընթացքում Մոսկվայում 12-րդ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Եվս մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ», - ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ։
Մի փոքր առաջ Սոբյանինը հայտնել էր Մոսկվային մոտենալիս երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։