Պուտինը մեկնում է Չինաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով։
Այս մասին հայտարարել է Կրեմլը։
Ռուսաստանի առաջնորդի այցը համընկնում է «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի հետ, որը միջպետական հարաբերությունների հիմնարար շրջանակ է։
Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ։
Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն և մի շարք այլ փաստաթղթեր։