«Ռեալ Մադրիդը» Մոուրինյոյի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ
«Ռեալ Մադրիդը» հաջորդ շաբաթ կհայտարարի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։
Այս մասին հայտնել է պորտուգալական Correio da Manh թերթը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբն արդեն համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ մարզչի տրանսֆերի պայմանների շուրջ։
Լիսաբոնի ակումբը կստանա մոտավորապես 7 միլիոն եվրո փոխհատուցում։
Մոուրինյոյի նշանակման պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ Մադրիդում։
Պորտուգալացի մարզիչը նախկինում աշխատել է «Ռեալ Մադրիդում» 2010-ից 2013 թվականներին։ Այս ընթացքում թիմը հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։