Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է. Օվերչուկ
Ինչ-որ պահի Հայաստանի ղեկավարությունը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, եթե նման որոշում կայացնի: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այնտեղ (Հայաստանում) խոսում են Եվրամիությանը մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանում դա շատ լավ հասկանում են և նրա ղեկավարները նույնպես ասում են, որ այս բաներն անհամատեղելի են։ Ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել», - ասել է նա «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակներում։
Մենք փորձում ենք մեր գործընկերներին տեղեկացնել այս առումով առաջացող հնարավոր խնդիրների մասին։ Վերջին հաշվով, դա նրանց ընտրությունն է», - ավելացրել է Օվերչուկը։