ԱՄՆ-ն փորձում է կանխել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը. Լավրով
Միացյալ Նահանգները ավանդաբար փորձել է խափանել Ռուսաստանի և Չինաստանի միջև սերտ մերձեցումը՝ գործելով բաժանիր և տիրիր սկզբունքով:
Այս մասին սել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հենրի Քիսինջերը, կարծում եմ, մի անգամ հայտարարել է, որ Վաշինգտոնի հարաբերությունները Պեկինի և Մոսկվայի հետ պետք է ավելի լավը լինեն, քան Պեկինի և Մոսկվայի միջև եղած հարաբերությունները։ Այս՝ բաժանիր և տիրիր խաղը, որը ամերիկացիները և ընդհանրապես գաղութարարները խաղում են երկար տարիներ, մեզ ծանոթ է։ Այն դեռևս շատ կենդանի է արևմտյան քաղաքականության մեջ», - ասել է Լավրովը Նյու Դելիում BRICS-ի նախարարական հանդիպմանը մասնակցելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։