Կամ վերադառնում ենք մարտադաշտ և պատերազմում, կամ վերադառնում ենք բանակցությունների սեղանի շուրջ. Աբբաս Արաղչի
Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի՝ կամ պատերազմի վերսկսմանը Միացյալ Նահանգների հետ, կամ հակամարտության կարգավորման համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն:
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք երկու սցենարներին էլ. կամ վերադառնում ենք մարտադաշտ և պատերազմում, կամ վերադառնում ենք բանակցությունների սեղանի շուրջ, բանակցում և ընտրում դիվանագիտության ուղին։ Մեզ համար տարբերություն չկա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կընտրի մյուս կողմը», - ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում։
Արաղչին նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի կարգավորման առաջարկը անընդունելի համարելու հայտարարությունից հետո Թեհրանը Վաշինգտոնից նոր հաղորդագրություն է ստացել, որում արտահայտվում է բանակցությունները շարունակելու հետաքրքրություն։
Նա նշել է, որ կողմերի միջև ազդանշանների փոխանակումը շարունակվում է, բայց բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում։