Նիկոլը, հանուն ճշմարտության, չի էլ թաքցնում, որ պատրաստ է իր ստվերում թողնել Կիմ Չեն Ընին ու մարշալ Պետենին. Ֆարմանյան
Ինչքա՞ն կարելի է երեխայի նման զարմանալ: Կա՞ բան, որ Նիկոլից ու ՔՊ-ից անսպասելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Դուք ի՞նչ էիք սպասում: Ինչու՞ ենք ինքներս մեզ հա խաբում ու խաբում: Էդ մարդը կարմիր գիծ ունի՞: Ունեցե՞լ է: Կա՞ բան, որ նա պատրաստ չէ անել՝ հանուն իշխանությունը պահելու: Ո՞րն է դա:
Ուստի, խնդիրը Նիկոլը չէ. նրա հետ ամեն ինչ պարզ է: Ինքը, հանուն ճշմարտության, չի էլ թաքցնում, որ պատրաստ է իր ստվերում թողնել Կիմ Չեն Ընին ու մարշալ Պետենին:
Խնդիրը մենք ենք՝ ընդդիմությունը: Ի՞նչ ենք հակադրում, սեփական քթից էն կողմ բան տեսնո՞ւմ ենք, ավելի խելո՞ք ենք գործում, որպես թի՞մ ենք գործում, հաստա՞տ ուզում ենք Նիկոլին հեռացնել: Թե՞ իշխանության գալ կամ արևի տակ ոտքի տեղ անել:
Ես արդեն ամաչում եմ բարձրաձայնել այբբենական նման բաների մասին: Բաներ, որ մեր խորքային ժողովուրդը բնազդով է անգամ զգում: Զգում, ու ատամները կրճտացնելով, անզորությունից ու հիասթափությունից մի կողմ քաշվում:
Դեռ...»: