Օկուպացված Մեխակավան է ուղարկվել մոտ 500 անտուն ադրբեջանցի
Օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք է ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ բանալիների հանձնման արարողությանը մասնակցել են օկուպացված Արցախում արդեն բնակվող ադրբեջանցիներ և պետական ներկայացուցիչներ:
Այս փուլում Մեխակավան է ուղարկվել 107 ընտանիքի (453 մարդ):
Նշվում է, որ հունիս ամսվա ընթացքում ևս նոր խմբաքանակ կուղարկվի օկուպացված Մեխակավան: