ԱՄՆ-ն մերժել են Իրանի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման 14 կետանոց ծրագիրը
ԱՄՆ իշխանությունները լիովին մերժել են Իրանի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման 14 կետանոց ծրագիրը: Այս մասին հաղորդում է Tehran Times-ը։
Թերթի տվյալներով՝ Թեհրանը Վաշինգտոնից ստացել է իր գրավոր կարգավորման առաջարկի պատասխանը։ Թերթը նշել է, որ ԱՄՆ-ն մերժել է իրանական բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշման իր քաղաքականությանը, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում։
Թերթը հիշեցնում է, որ եթե Վաշինգտոնը ընդունի Իսլամական Հանրապետության առաջարկները, Թեհրանը պատրաստ կլինի սկսել բանակցությունների երկրորդ փուլը միջուկային հարցերի շուրջ։