Ուկրաինան անօդաչուներով գրոհ է կազմակերպել Մոսկվայի ուղղությամբ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են վթարի վայրում, և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի մարզերի վրայով խոցվել է ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք։
Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի և Ռոստովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի մոտ: