Կիևի ուղղությամբ ռուսական հարվածների հետևանքով կա 16 զոհ
Կիևի Դարնիցկի շրջանի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանմամուլի ծառայությունը։
«Կիևի Դարնիցկի շրջանի վրա ռուսական հարվածի հետևանքով արդեն տասնվեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Փրկարարները շարունակում են մաքրել ավերակները և որոնել մարդկանց», - ասվում է հայտարարության մեջ։
ԱԱԾ-ի տվյալներով՝ մայիսի 14-ի գիշերը մայրաքաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 47 մարդ։