Իրանը կոչնչանա, եթե հրաժարվի համաձայնագրից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնության գա Վաշինգտոնի հետ, հակառակ դեպքում կկործանվի։
Նա այս դիրքորոշումը հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Դա ընդամենը ժամանակի հարց է։ Եթե մենք ցանկանայինք, կարող էինք շարունակել ևս մի քանի շաբաթ, և դա կավարտվեր իրեն ոչնչացմամբ։ Ես դադարեցրեցի այն շատ առաջնորդների խնդրանքով, ովքեր լավ հարաբերություններ ունեն նրանց հետ», - ասել է Թրամփը։
«Բայց դա նրանց համար ոչինչ չի փոխ։ Նրանք կարող են կամ համաձայնության գալ, կամ էլ ոչնչացվել», - ասել է Թրամփը։