Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի ցորենի հերթական խմբաքանակը
Այսօր Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի 977 տոննա ցորեն տեղափոխող 14 վագոն։
Այնուհետև գնացքը Բոյուկ-Քյասիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան։