Արիանա Հովսեփյանի տարածած տեսանյութից հետո Նվեր Ղազարյանը ազատվել է ոստիկանության ծառայությունից
NewsPress.am-ի տեղեկություններով՝ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում բաժնի պետ՝ Նվեր Ղազարյանը ազատվել է պաշտոնից ՆԳՆ նախարարի հրամանով։
Պատճառը NewsPress.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութն է , որտեղ վերջինս հայտարարել է, որ Նվեր Ղազարյանը հովանավորում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող կվարտալցի Մանչին, նվերներ է ընդունում վերջինիս կողմից։
NewsPress.am-ի հետ զրույցում՝ ՆԳՆ խոսնակ՝ Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը։