Պուտինի Չինաստան այցի մասին մանրամասներ է հայտնել Պեսկովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան պետական այցի ամսաթվերը շուտով կհայտարարվեն:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շուտով կհայտարարենք այդ մասին։ Այս այցը նախապատրաստվում է, կարող ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները, վերջնական շտրիխները արդեն ավարտվել են։ Այն շատ շուտով կկայանա»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը, երբ հարցրել են, թե արդյոք Պուտինի Չինաստան այցի ժամկետները ճշտվել են։
Երեկ Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները մտել են վերջնական փուլ։ Նա նշել է, որ այցի ծրագիրը հարուստ կլինի բովանդակությամբ, և բոլոր համապատասխան ամսաթվերը կհայտարարվեն միաժամանակ երկու երկրների կողմից։