«Հեզբոլլահը» անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է
Լիբանանյան արմատական «Հեզբոլլահ» խմբավորումը անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ, որի պայթյունի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
«Այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանից պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի տարածք։ Քաղաքացիական թիրախների վրա հարվածը լուրջ վնասներ է պատճառել երկու մարդու», - նշել է նախարարությունը։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ այս հարձակումը հրադադարի ևս մեկ խախտում էր և դիտավորյալ ուղղված էր քաղաքացիական անձանց դեմ: