Ռուսական բանակը մոտ 600 անօդաչուներով հարձակվել է Կիևի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի զինված ուժերը հերթական զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածը հասցրին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։
Ուկրաինայի վրա արձակվել է ընդհանուր առմամբ տարբեր տեսակի 56 հրթիռ, ինչպես նաև 675 անօդաչու թռչող սարք, որոնցից շատերը ուղղված էին Կիևին։
Չնայած հարվածների մեծ մասը չեզոքացվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, զգալի վնասներ են հասցվել, մասնավորապես Կիևի Դարնիցկի շրջանում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Կիևում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ավելի քան 40-ը։