Ռուս կինը դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել
Ազգությամբ ռուս 69-ամյա Լյուդմիլա Լևանովան մայիսի 13–ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, դուրս եկել այնտեղից, ապա անհետացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ–ում ՌԴ դեսպանությունից։
Նշվում է, որ կինը Մոսկվայից պետք է Քիշնև մեկներ ու Երևանը տարանցիկ քաղաք էր հանդիսանում, որտեղ պետք է մնար 1.5 ժամ։
Լևանովայի դուստրը` Աննան, սոցցանցերում հայտնել է, որ մայրը Մոսկվայից Երևան է ժամանել մայիսի 13-ին` առավոտյան ժամը 06։34-ին, «FlyOne Արմենիա» ավիաընկերության թռիչքով։
Թոշակառու կնոջը պետք է դիմավորեին օդանավակայանի ուղեկցորդները` տեղափոխման հարցում օգնելու համար։
Լևանովայի հարազատները ենթադրում են, որ նա կարող էր մոլորվել կամ էլ դուրս գալ քաղաք և գնալ անհայտ ուղղությամբ։
Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն` ռուս կինը տառապում է դեմենցիայով։