Ձեր ցավը տանեմ, ՔՊ-ականներ ջան, 15 մլրդը ի՞նչ եք արել. Գագիկ Ծառուկյան
«Մենակ ասֆալտ են գցել, բայց 15 միլիարդ դոլարով կարելի էր 15 խոշոր ծրագրեր իրականացնել, որտեղ բազմաթիվ մարդիկ կաշխատեին։ Ո՞ւր ա, չկա»,-Տավուշում նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպումների ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ավելացած արտաքին պարտքի ծախսման արդյունավետության մասին։
Նա հարց է ուղղել Փաշինյանին ու նրա թիմակիցներին՝ ինչպե՞ս է ծախսվել վերցրած միլիարդավոր դոլարների պարտքը։
«Հիմա հարց եմ տալիս, վարչապետի թիմակիցները, որոնք սաղ Հարվարդ են ավարտել, ըտենց ճարտար խոսում են, ո՞ւր է 15 միլիարդը, ձեր ցավը տանեմ, ՔՊ-ականներ ջան, դուք եկել եք 7-8 միլիարդից պարտքը դարձրել եք 15 միլիարդ, ամեն տարի 1 միլիարդ պարտք եք վերցրել, ի՞նչ եք արել»,-ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ չի իջնելու իշխանականների մակարդակին։