Հանգի’ստ եղեք, դեղերը առկա են և հասանելի․ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են
Հ Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատինյանն արձագանքել է շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց որոշ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում։
Նա մասնավորապես գրել է․
«Հանգի’ստ եղեք, դեղերը առկա են, հասանելի են:
Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր Պիրացետամ, Ամարիլ 4 մգ, Կորդարոն 200 մգ, Կո-Վամլոսետ 10/160/25, Միդոկալմ 150 մգ հաբեր, Անալգին և այլ դեղամիջոցներ առկա չեն դեղատներում, չի համապատասխանում իրականությանը:
Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում: Մեկ անգամ ևս համոզվելու համար պատահականության սկզբունքով զանգարահարեցինք «Ալֆա ֆարմ», «Վագա Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր» և «Նատալի ֆարմ» դեղատներ:
Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ ներկայումս վերոնշյալ դեղերի նոր խմբաքանակ, ինչպես մշտապես, ներմուծվել են ՀՀ և գտնվում են մաքսազերծման փուլում:
Թվարկված դեղերը ներառված են պետության կողմից փոխհատուցվող դեղերի ցանկում`առողջության համընդհանուր ապահովագրության և հրապարակային օֆերտայի ցանկերում»: