Խոշոր վթար Գավառում․ կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում բախվել են «Infinity» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Infinity»-ն բախվել է փայտե էլեկտրասյանը և գազատար խողովակի երկաթյա հենասյանը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։