Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի գավաթը
Իտալիայի գավաթի եզրափակչում «Ինտերը» 2-0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և նվաճեց գավաթը։ Խաղը տեղի ունեցավ Հռոմում։
«Լացիոյի» պաշտպան Ադամ Մարուշիչը ինքնագոլ է խփել 14-րդ րոպեին, իսկ 35-րդ րոպեին՝ Լաուտարո Մարտինեսը հաշիվը կրկնապատկեց:
Սա «Ինտերի» 10-րդ հաղթանակն է Իտալիայի գավաթում, ինչը նրանց երկրորդ տեղում է պահում մրցաշարում հաղթանակների քանակով։ «Յուվենտուսը» շարունակում է առաջատար մնալ 15 հաղթանակով։
Հավելենք, որ իտալական ակումբի հետ իր հերթական տիտղոսը նվաճեց Հենրիխ Մխիթարյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 68-րդ րոպեին: