Չինաստանի նախագահը զգուշացրել է Թայվանի պատճառով ԱՄՆ-Չինաստան հակամարտության վտանգի մասին
Թայվանի հարցի լուծման սխալ մոտեցումը կարող է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բախում առաջացնել։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։
«Թայվանի հարցն ամենակարևորն է Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Եթե այն ճիշտ լուծվի, երկու երկրների միջև հարաբերությունները կկարողանան պահպանել կայունությունը։ Հակառակ դեպքում, երկու երկրների միջև կարող է բախում լինել», - Ծինփինի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանի նախագահը նաև նշել է, որ կղզու անկախության ձգտումը անհամատեղելի է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հետ։