Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Մոսկվայում է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կլինի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: