Ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Դոնբասից՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների համար. Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հրամայի Ուկրաինայի զինված ուժերին դադարեցնել կրակը և դուրս գալ Դոնբասից, որպեսզի Մոսկվան և Կիևը կարողանան անցնել լիարժեք խաղաղության բանակցությունների։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները շատ բարդ կլինեն և կպարունակեն բազմաթիվ կարևոր մանրամասներ։
Հավելենք, որ երեկ ռուսական կողմը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երրորդ երկրում հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն միայն այն դեպքում, եթե հանդիպման ժամանակ ստորագրվի պատերազմի դադարեցման վերջնական փաստաթուղթը: