ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա տուժած
Բելգորոդի մարզում ռելսերից դուրս է եկել Ռազումնոյե - Տոմարովկա երթուղով ընթացող էլեկտրագնացքը։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ
Նա պարզաբանել է, որ մեքենավարը ստիպված է եղել արտակարգ արգելակում կիրառել:
Գնացքում ընդհանուր առմամբ եղել է 15 մարդ, տուժել է մի կին: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Ըստ նախնական տվյալների՝ պատճառը եղել է երկաթգծի մոտ երկու մետր հատվածի բացակայությունը, ինչը կարող էր պայթեցման հետևանք լինել: