Մեկ օրում առնվազն 13 մարդ է զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում գտնվող համայնքների վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, 14-ը՝ վիրավորվել։
Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Նաբաթիե քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է Լիբանանի հինգ քաղաքացի, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության երկու աշխատակից», - ասվում է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
Նաբաթիեի մոտակայքում գտնվող Ջիբշեթում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ Լիբանանի զինված ուժերի զինծառայող:
Բինտ Ջբեյլի սահմանային շրջանի Քֆար Դունին քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհվել են նաև չորս տեղացի բնակիչներ, այդ թվում՝ մեկ կին և մեկ երեխա։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 17-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է 552 մարդ, իսկ 1149 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։