Մոտ 600 անտուն ադրբեջանցի է ուղարկվել բնակվելու օկուպացված Մեխակավան
Օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան է ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբաքանակ:
Մեխակավան է ուղարկվել 150 ընտանիք` թվով 620 մարդ:
Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համապարփակ աջակցության համար։