ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են ավարտել պատերազմը. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում կան բազմաթիվ դժվար կետեր, բայց երկու կողմերն էլ ցանկանում են ավարտել պատերազմը։
«Բանակցություններն ունեն որոշ բավականին բարդ կողմեր։ Սակայն ես ուզում եմ խոսել դրական կողմերի մասին։ Երկու կողմերն էլ անկեղծորեն ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Նրանք ցանկանում են բացել Հորմուզի նեղուցը և լուծել արգելափակված նավերի հարցը։ Սա նրանց դիրքորոշումն ու մտադրություններն են։ Խնդիրն այն է, թե ինչպես ձևակերպել սա և թղթին հանձնել, որպեսզի երկու կողմերն էլ կարողանան ընդունել այն։ Ներկայումս կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է»,- ասել է Ֆիդանը Կատարում՝ Կատարի արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ մամուլի ասուլիսում։