Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ հանդիպել Մոսկվայից դուրս.Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայից դուրս՝ միայն հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար, սակայն մինչ այդ դեռ շատ անելիքներ կան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը, ելույթ ունենալով Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում, ասել է, որ պատրաստ կլինի հանդիպել Զելենսկու հետ Մոսկվայում՝ բանակցությունների համար ցանկացած պահի, ինչպես նաև ցանկացած այլ վայրում, սակայն այլուր հանդիպելը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե գործընթացը վերջնականապես կավարտվի», - ասել է նա։
Նա հավելել է, որ հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար դեռ շատ անելիքներ կան: