Եթե մայիսի 28–ին տայինք, օրենքի խախտում կլիներ. Գարիկ Սարգսյանը բացատրում է՝ թե ինչու են մայիսի 1–ին պարգևավճար տվել
Վեդի խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Գարիկ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է կառույցի ենթակայության տակ գտնվող օղակներում մայիսի 1-ին պարգևավճարներ տալուն։
«Մեր ՀՈԱԿ–ները պարբերաբար ստանում են պարգևավճարներ, հատկապես տարեվերջին և կիսամյակին, ուղղակի այս տարի, որ մայիսի 1–ը մեծ շուքով էր նշվում, մենք չուզեցինք պարգևավճարները տալ մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվա առիթով կամ կիսամյակի ամփոփման առիթով և դրանք բաշխեցինք հենց մայիսի 1–ին՝ աշխատավորների օրը»,-ասել է Գարիկ Սարգսյանը։
Նա նշել է, թե՝ բոլոր աշխատավորներն էլ իրավունք ունեն ստանալ պարգևավճարներ, հատկապես որ աշխատավարձերը ցածր են։
«Դա նորմալ երևույթ է»,-նշել է Գարիկ Սարգսյանը և հավաստիացրել, թե՝ դա ընտրությունների հետ բացարձակ կապ չունի։
«Մենք խախտում արած կլինեինք, եթե մայիսի 28-ին տայինք, արդեն բուն քարոզարշավի ժամանակ, որ ամեն տարի տվել ենք կիսամյակը ամփոփելուց։ Դդրա համար առաջ բերեցինք և տվեցինք մայիսի 1–ին»,–ասել է նա։