Հնդկաստանը հրաժարվել է ռուսական գազից՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
Հնդկաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ գնելու հեղուկացված բնական գազ, որը ենթակա է ԱՄՆ պատժամիջոցների, չնայած Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով երկրում վառելիքի պակասին:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Հնդկաստանը տեղեկացրել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին ապրիլի 30-ին իր այցի ժամանակ պատժամիջոցների տակ գտնվող հեղուկ գազից հրաժարումը:
Նյու Դելիի դիրքորոշումը հնչեցվել է հնդիկ պաշտոնյաների, այդ թվում՝ նավթի նախարար Հարդիպ Սինգհ Պուրիի հետ հանդիպումների ժամանակ։ Սա նրանց երկրորդ հանդիպումն է երկու ամսվա ընթացքում։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Բալթիկ ծովի մոտ գտնվող «Գազպրոմի» «Պորտովայա» գործարանում առկա հեղուկ գազն այդպես էլ չի ուղարկվել Հնդկաստան: