ԱՄԷ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքին
Միացյալ Արաբական Էմիրությունները, հնարավոր է, մի քանի հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն՝ հարձակման հնարավոր թիրախներից մեկը եղել է Իրանի Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանը։
Հրապարակումը նշում է, որ հարվածը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատման ժամանակ, սակայն Վաշինգտոնի կողմից բացասական արձագանք չի առաջացրել։ Ավելին, թերթը պնդում է, որ ԱՄՆ-ն աննկատելիորեն ողջունել է Աբու Դաբիի միանալը Թեհրանի հետ դիմակայությանը։
Նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄԷ-ն ավելի նախաձեռնողական դիրքորոշում է ընդունել, քան Պարսից ծոցի մյուս երկրները՝ պաշտպանելով Իրանի դեմ ավելի կոշտ գործողություններ և պահպանելով ԱՄՆ-ի հետ սերտ ռազմական համագործակցություն։