6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե Սարգսյան
Մշակույթ

Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ՝ 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից (https://ru.irevanaz.com/index.php?newsid=11788) մայիսի 2-ին այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր և թանգարաններ՝ ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացները (նկ․ 1, 2)։

Մասնավորապես պատվիրակները՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել են Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցի, որը, 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի կանխամտածված կրկնակի ռմբակոծությունից հետո «վերականգնման» քողի տակ ձևախեղվել և խեղաթյուրվել է՝ խախտելով կառույցի պահպանության միջազգային նորմերը․ մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մշակութային արժեքների պահպանության իսկության և ամբողջականության սկզբունքները (նկ․ 3)։

Ադրբեջանական հայտնի լրատվական Report.az-ը նշում է, որ դիվանագետները ծանոթացել են պատմամշակութային հուշարձանին, ինչպես նաև՝ բազմակրոն ժառանգության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին, որն իրականում ոչ թե բազմակրոնություն է, այլ հայկական ինքնության ոչնչացում, տարածաշրջանից հայկական հետքերի մաքրում և հայկական գոյության ժխտում։

Նույն օրը Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Եկեղեցին վերականգնվել է՝ իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են, գտնվում են պետական պաշտպանության ներքո և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան» (https://x.com/hikmethajiyev/status/2050464536839553354?s=46&fbclid=IwY2xjawRkJxBleHRuA2FlbQIxMABicmlkETFBOVdET2VPRG1IdEQ4VU5hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHiLIyCopLKsjus39OqTJAIYRX0MukKuiE9Yo4G13d6020-nYqtjbxsedFF7w_aem_DcpPPIIi4fb9ZA_83o7a6Q)։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Շուշիի գորգերի թանգարանի մասնաճյուղին (նկ․ 4), որտեղ դիվանագետներին հայկական պատմական արցախյան գորգերից մաքրված տարածքում ներկայացվել են ադրբեջանական գորգերը, ինչպես նաև հայկական Արծվագորգերը և Վիշապագորգերը՝ ադրբեջանականի անվան տակ (https://www.youtube.com/watch?v=_m1vnftvmZ4)։ Տեսանյութում երևում են արցախյան զարդանախշերով և տիպաբանությամբ գորգերը, որոնք ներկայացվում են որպես ադրբեջանական ժառանգություն։

Շուշիում պատվիրակությունը ծանոթացել է նաև նոր մզկիթի նախագծին՝ «Ենի Շուշա» (Նոր Շուշի) մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին (https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU), որն, ինչպես գիտենք, Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղությունն է, երբ հայկական տարածքներում, մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ և իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։

Այցի շրջանակում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Շուշիի և Լաչինի վերականգնողական (իրականում՝ ադրբեջանականացման) աշխատանքներին, ներառյալ նոր ենթակառուցվածքները, հանգստի կենտրոնները և «Զերտի» ագրոարդյունաբերական պարկը, որտեղ ներկայացվել է տնտեսության տարբեր ոլորտների գործունեությունը։ Միաժամանակ նշվել է մի շարք երկրների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանի զարգացման ծրագրերին (https://www.youtube.com/watch?v=_m1vnftvmZ4), ինչպես նաև ներկայացվել են Լաչինի զարգացման և նոր նախագծերի ուղղությունները (https://www.youtube.com/watch?v=XnDkhFmBeSU)։

Մեր արձագանքը

Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որը պետք է ենթադրեր կրկնակի ռմբակոծության հետքերի վերացում և գմբեթի վերականգնում։ Բայց մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել է։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի  ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր։ Նախ պատմական տեղեկությունները վկայում են, որ եկեղեցին կառուցվել է հատուկ պատվերով (պատվերը տվել են քաղաքի հոգևոր և հավատացյալ համայնքը՝  ցանկություն հայտնելով, որ եկեղեցին կառուցվի Անիի միջնադարյան Մայր տաճարի օրինակով)։ Քաղաքի տեսուչի կազմած  եկեղեցու հատակագիծը, սակայն, իր ճարտարապետական հորինվածքով նմանվել է Էջմիածնի Մայր տաճարին։ Եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում էլ նշվում է, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին Եկեղեցու բեմառեջքի պատին պահպանվել են  նաև կառուցող ճարտարապետի՝ Սիմեոն Տեր-Հակոբյանցի և վարպետ Ավետիս Յարամիշյանցի անունները (https://monumentwatch.org/hy/monument/շուշիի-սբ․-ամենափրկիչ-ղազանչեցոց-եկե):

Ադրբեջանական «վերականգնմամբ» Սուրբ Ամենափրկիչի գմբեթը վերածվել է   կիսագնդաձև ծավալի։ Հայկական գմբեթաշինությունը չի վավերացնում անգամ մեկ օրինակ, որտեղ եկեղեցին այսպիսի գմբեթ ունենար։ Հայկական եկեղեցիների գմբեթներն ունեն կոնաձև և բրգաձև վեղարներ։ Ղազանչեցոցի թմբուկի վերնամասի սուրանկյուն ճակտոններն իսկ վկայում են, որ այն նախատեսված է եղել համապատասխան եզրածավալներ ունեցող վեղարի համար: Այսինքն, ադրբեջանական «վերականգնմամբ» պահպանված թմբուկի վերնամասի հովհարաձև քիվը «պահանջում» է միայն բրգաձև վերնամաս։

Ադրբեջանական վերականգնմամբ թմբուկը ուղղակի ծիծաղելի տեսք է ստացել՝ անհարիր ընդհանրապես եկեղեցական որևէ կառույցի: Դեռևս 19-րդ դարի արխիվային լուսանկարներում եկեղեցին պսակվում էր  հովհարաձև վեղարով https://www.academia.edu/110556759/Holy_All_Savior_Ghazanchetsots_Church_in_Shushi_and_Protection_of_Cultural_Heritage_in_Azerbaijan https://doi.org/10.54338/27382656-2022.3-005), ինչն էլ ակնհայտորեն խիստ մտահոգել է պաշտոնական Բաքվին: Վերականգնել վեղարը, նշանակում էր ընդունել և ցուցադրել Շուշիի հայկական դոմինանտը:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը, ըստ որի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։ Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն» (Բուրայի Խարտիա, 2013, էջ 14)։

Ադրբեջանական կեղծ վերականգնումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ նաև հետևյալ հղումներով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները,  15 մայիս, 2021,  https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ղազանչեցոց-եկեղեցու-անօ/,  Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը» https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-շարունակում-է-շուշիի-ղազան/, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-ղազանչեցոց-սուրբ-ամենափրկիչ-տ/։