Հայ մարզիկները 9 մեդալի են արժանացել Տրիկալայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում
Հայ մարզիկները 9 մեդալի են արժանացել Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում։
Ոսկե մեդալակիր են դարձել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Ալեն Եգորյանը և Մհեր Թեմիրյանը։ Վիկտորյա Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը ու Վոլոդյա Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալի։
Հայ մարզիկները մրցավայր էին մեկնել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին ուղեկցում էին նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը։ Հայաստանի առաջնության հաղթողներին ֆեդերացիան ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։
Եվրոպայի առաջնությանը մասնակցել են շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։