Մենք կարող ենք հաղթահարել խեղճությունն ու ներքին թշնամանքը. Գագիկ Ծառուկյան
«Իմ սիրտը ցավում է։ Ես ուզում եմ՝ իմ ժողովուրդը լավ ապրի»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աբովյանցիների հետ հանդիպմանը։
Նախկին պատգամավոր, գործարարը նշել է, որ փոփոխությունների համար ունեն անհրաժեշտ ծրագիր, ուժեղ թիմ և ամենակարևորը՝ ցանկություն փոխելու մարդկանց կյանքը։
«Պետք է մի կողմ դնենք ներքին թշնամանքը, որովհետև մենք բոլորս հայ ենք։ Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի»,-նշել է նա։
ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Կուսակցության քվեթերթիկը թիվը 7-ն է։