Ջահերով երթի կազմակերպման ընթացքում ԿԿՀ-ն խախտում չի հայտնաբերել. ՀՅԴ-ն ծախսերը կատարել է իր բյուջեից
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել է Ջահերով երթի վրա կատարված ծախսերը և պարզել է, որ դրանք կատարվել են Դաշնակցություն կուսակցության բյուջեից և, ըստ այդմ, խախտում չկա։ Այս մասին գրել է Դանիել Իոաննիսյանը.
«Ողջունելի է, որ ի հեճուկս «Բոլորին դեմ եմ»-ի որոշ ներկայացուցիչների՝ առերևույթ մեզ ուղղված շատ անտակտ քննադատությունների, ՀՅԴ-ն ընդունում է, որ Ջահերով երթը կուսակցական միջոցառում է և հարգում է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված կարգավորումները։
Հ․Գ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ քննում է ՔՊ-ի մասով Անկախ դիտորդ - Independent Observer-ի դիմումը, որով մենք պնդում ենք, որ ապրիլի 19-ի Գյումրիի և 25-ի Երևանի համերգների ժամանակ խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված՝ իրավաբանական անձանցից բնեղենով նվիրատվություն ստանալու արգելքը»։