Կյանքից անժամանակ հեռացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկ Տիգրան Վարդանյանը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն խոր վշտով ու ցավով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է հմուտ բժիշկ Տիգրան Վարդանյանը։
«Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։
Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Տիգրան Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ բժիշկ»,-ասվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։