Մետրոյում վալիդատորը 4 անգամ մերժեց Փաշինյանի քարտը
Քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ օգտվել մետրոպոլիտենից՝ նաև նոր վճարային համակարգը գովազդելու համար։
Փաշինյանը մետրոյում վճարում անելիս մի քանի անգամ (3-4) իր բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին և «մերժում» ստացավ։
Փաշինյանը նախ հարցրեց, թե ինչու է մերժում, հետո փորձեց իրավիճակը հարթել՝ ասելով թե «սխալ» տեղ է հպում քարտը, սակայն «ճիշտ» հատվածում հպելով ևս մերժվեց։
Նրա փոխարեն վճարեց Տիգրան Ավինյանը։
Իրականում Փաշինյանն ուղիղ եթերում հենց առաջին փորձից բացահայտեց Երևանի քաղաքային տրանսպորտի նոր վճարային համակարգի հիմնական թերությունը, երբ համակարգը չի գործում, բայց տույժերի միջոցով քաղաքացիներին ստիպում են անպայման վճարել ուղեվարձը։