Եթե ԵՄ-ն ուժ ունենար, կարող էր օգնություն տրամադրել Հայաստանին դեռևս 2020 թվականին. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ եվրոպացի առաջնորդները դատարկ հայտարարություններ են արել իրենց վերջին՝ Երևան այցի ժամանակ:
Նա ասել է, որ եթե Եվրամիությունը ուժ ունենար, կարող էր օգնություն տրամադրել Հայաստանին դեռևս 2020 թվականին:
«Որոշ օտարերկրյա առաջնորդներ, որոնք այսօր գալիս են Հայաստան և ներկայանում են որպես երևակայական հերոսներ, 2020 թվականին իշխանության գլուխ էին իրենց երկրներում. ինչո՞ւ նրանք չեկան և չօգնեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դա դատարկ խոսակցություն է և ոչ ավելին», - ասել է Ադրբեջանի պետության ղեկավարը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ եվրոպացի առաջնորդների արած ամեն հայտարարություն դատարկ խոսակցություն է։ Ալիևը նշել է, որ հենց այդ պատճառով էլ այդ քաղաքական գործիչների վարկանիշը իրենց երկրներում կազմում է մոտավորապես 10-15%։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և շատ այլ առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ մասնակցեցին Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ալիևը հրաժարվել էր մասնակցել միջոցառմանը։