Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը հանված կլինի Հայաստանի տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան
«Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում։ Եթե մի բան փոխեցինք առաջիկա շաբաթներին, ապա մյուս տարի հնարավորություն կունենանք լիարժեք, ազատ ու մեծ հույսով նշել մեր գլխավոր եռատոնը՝ սկիզբը դնելով նոր հաղթանակների։ Էսօրվա տրամադրությունը չենք ունենա»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա շարունակել է. «Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը հանված կլինի Հայաստանի տոնացույցից՝ թուրքերի պահանջով (պատահական չեն արհեստական կերպով մտցրել հունվարի 27-ի օրը, որպեսզի ավելի ուշ հանեն մեր հաղթական տոների օրերը, որոնք նաև խոնարհման ու հիշատակի օր էին), իսկ նշողներին էլ «պատերազմ հրահրելու» մեղադրանքով կսկսեն ճնշել։
Ազատության ու հաղթանակների մաղթանքով՝ շնորհիվ Եռատոնը»։