Եթե Փաշինյանի հետ մոտ մարդ կա, փոխանցեք, որ 2-րդ աշխարհամարտն ավարտվեց Ճապոնիայի, այլ ոչ թե Գերմանիայի կապիտուլյացիայով. Արթուր Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանն արժեզրկեց հայոց Եռատոնը: Այսօրվա խայտառակ ուղերձում նա չհիշատակեց ո՛չ Շուշիի ազատագրումը, ո՛չ պաշտպանության բանակի հիմնումը: Դե պարզ է, Ալիևը չի թողել.... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բայց Փաշինյանը միայն այսքանով չսահմանափակվեց, նրա համար արդեն Հայրենական մեծ պատերազմ չկա, լոկ 2-րդ համաշխարհային պատերազմ է: Եթե իմ ընկերների մեջ իր հետ մոտ մարդ կա, փոխանցեք, որ 2-րդ աշխարհամարտն ավարտվեց Ճապոնիայի, այլ ոչ թե Գերմանիայի կապիտուլյացիայով...»։